ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումից հետո:
Գլխավոր դրդապատճառը կլինի գումար խնայելու ուղիներ գտնելը, փետրվարի 13-ին Սպիտակ տանը հայտարարել Է Թրամփը:
«Մենք նոր միջուկային զենք ստեղծելու պատճառ բոլորովին չունենք, մենք այն արդեն շատ ունենք», - ասել Է Թրամփը՝ շարունակելով, թե բոլոր երեք երկրները «հսկայական գումարներ են ծախսում» իրենց միջուկային ծրագրերի վրա:
Նա հավելել է, որ կցանկանար հասնել միջուկային զենքի վրա սեփական ծախսերը կրճատելու պարտավորությունների ընդունմանը: