Երեք ժամ տևած հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել են Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր․ շուրջ 50 կետ ռուս - իրանական առաջիկա 20 տարվա համագործակցության ուղղություններով։
Իրանի նախագահը, տարածաշրջանային թեմաներին անդրադառնալով, ընդգծել է՝ բոլոր խնդիրները պետք է լուծվեն միայն տարածաշրջանի կողմերի միջև պայմանավորվածությունների միջոցով։
Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիրը կփոխարինի 2001-ին ստորագրված համագործակցության սկզբունքների մասին համաձայնագրին։ Նոր փաստաթղթի շուրջ աշխատանքներն ընթանում էին 2022 թվականից, անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ, սակայն տեքստից մանրամասներ չեն հրապարակվել։ Ռուսաստանում Իրանի դեսպանն օրերս ասել է, որ համաձայնագրում ներառված է 47 հոդված և ընդգրկում է բոլոր ոլորտները։
Մանրամասները տե՛ս այստեղ