ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ առաջին շփումները որոշակի հույսեր են ներշնչում, և համագործակցություն հաստատելու ուղղությամբ կա փոխադարձ ցանկություն, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստում ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Բոլորս տեսնում ենք, թե ինչ արագությամբ է փոխվում աշխարհը և իրավիճակը աշխարհում: Այս առումով, ես կցանկանայի նշել, որ ամերիկյան նոր վարչակազմի հետ առաջին շփումները որոշակի հույսեր են ներշնչում»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի ղեկավարն ասել է, որ կա փոխադարձ վճռականություն՝ աշխատելու միջպետական հարաբերությունների վերականգնման, կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ։