Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանն ունի շատ հազվագյուտ հողային մետաղների հանքավայրեր, և որ պատրաստ է գործարքներ կնքել դրանք զարգացնելու համար։
«Ամերիկացիներին անհրաժեշտ են հազվագյուտ հողային մետաղներ, մենք դրանցից շատ ունենք», - ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան ունի իր ծրագրերը՝ զարգացնելու մետաղական հանքավայրերը, սակայն պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ, երբ «քաղաքական կամքի պահը» գա։
Երեկ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Միացյալ Նահանգների հետ նման գործարքի հնարավորության մասին:
Նա պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը բաց է ամերիկյան գործընկերների հետ համատեղ նախագծերի համար, այդ թվում՝ կառավարության և մասնավոր հատվածի հարցով։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարեց, որ ցանկանում է բանակցել Ուկրաինայի հետ, որպեսզի Կիևը էլեկտրոնիկայի մեջ օգտագործվող հազվագյուտ հողային մետաղներ մատակարարի Միացյալ Նահանգներին՝ Ամերիկայի տրամադրած շուրջ 300 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության դիմաց։ Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել միլիարդավոր դոլարները, որ տրամադրվել են որպես ռազմական օգնություն։
Նախօրեին Թրամփը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ Սպիտակ տանը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ստորագրելու հանածոների հետ կապված գործարքը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան «շատ մոտ են վերջնական համաձայնության»։