Մատչելիության հղումներ

Պոտոմակ գետից դուրս են բերվել ԱՄՆ-ում ավիավթարի հետևանքով զոհվածների մարմինները


Պոտոմակ գետից դուրս են բերել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի խցիկի և պոչի մասերը, ինչպես նաև հայտնաբերել ավիավթարից զոհված 67 մարդկանց մարմինները, հաղորդել է հրշեջ ծառայությունը։ 66-ի մարմինները նույնականացվել են։

Փրկարարները շարունակում են գետից դուրս բերել ուղևորատար ինքնաթիռի և ռազմական ուղղաթիռի բեկորները։ Տեղական իշխանությունների խոսքով, այս գործընթացը կտևի մի քանի օր։

Հունվարի 29-ի երեկոյան 64 մարդ տեղափոխող մարդատար ինքնաթիռը բախվել է Վաշինգտոնի մերձակայքում՝ երեք զինվոր տեղափոխող ռազմական ուղղաթիռին։ Փրկվածներ գտնելու հույս չկա: Վթարն ամենամահաբերն էր ԱՄՆ-ում 2009 թվականից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG