Մատչելիության հղումներ

Փեզեշքիանը վստահեցնում է՝ իր նախագահության օրոք Իրանը Ռուսաստանին զենք չի փոխանցել


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսի ժամանակ, Թեհրան, 16-ը սեպտեմբերի, 2024թ.
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասուլիսի ժամանակ, Թեհրան, 16-ը սեպտեմբերի, 2024թ.

Մասուդ Փեզեշքիանը վստահեցնում է, որ իր՝ հուլիսի վերջին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Թեհրանը զենք չի փոխանցել Ռուսաստանին:

Արևմուտքը դատապարտում և պատժամիջոցների է ենթարկում Թեհրանին Մոսկվային սպառազինություն, այդ թվում՝ «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր մատակարարելու համար, որոնք օգտագործվում են Ուկրաինայում պատերազմում: Վերջերս էլ հաղորդումներ տարածվեցին Թեհրանի՝ Կրեմլին փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ փոխանցելու մասին, որոնք դատապարտումների նոր ալիք բարձրացրեցին Արևմուտքում՝ հաջորդած նոր պատժամիջոցներով:

«Հնարավոր է, որ որոշ զենքերի մատակարարում տեղի ունեցել է անցյալում, բայց կարող եմ վստահեցնել, որ իմ՝ լիազորություններս ստանձնելուց ի վեր Ռուսաստանին նման մատակարարում չի եղել», - հայտարարել է Փեզեշքյանը այսօր՝ Իրանի նախագահի պաշտոնում առաջին ասուլիսի ժամանակ:

Իրանի նախագահը նաև ակներևաբար դուռ է բացել միջուկային խնդիրների շուրջ Միացյալ Նահանգների հետ ուղիղ բանակցությունների համար, միայն թե պայմանով, որ Վաշինգտոնը ցույց տա իր «ոչ թշնամական» տրամադրվածությունը իսլամական հանրապետության նկատմամբ, հաղորդում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի պարսկական ծառայությունը:

69-ամյա Փեզեշքիանը հայտարարել է նաև, որ իր երկիրը չի հրաժարվի իր վիճահարույց հրթիռային ծրագրից՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին:

XS
SM
MD
LG