Fath-360: Իրանական հրթիռները, որոնք, ըստ հաղորդումների, ռուսների ձեռքում են հայտնվել
Վերջին օրերին հաղորդագրություններ են տարածվում, համաձայն որոնց՝ Ռուսաստանն Իրանից Fath-360 հրթիռային համակարգեր է ստացել հարյուրավոր հրթիռներով: Ահա թե ինչ է սպառազինության այդ համակարգը և ինչպես կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի վրա:

1
Իրանի հարավում զորավարժության ժամանակ Fath-360 հրթիռ է արձակվում, նոյեմբեր, 2022թ.
Փոքր հեռահարության բալիստիկ հրթիռն առաջին անգամ ցուցադրվել է 2022 թվականի ապրիլին Թեհրանում ռազմական շքերթի ժամանակ: «Ֆաթ» պարսկերենում նշանակում է «նվաճում»: 5.2 մետր երկարությամբ հրթիռներից յուրաքանչյուրը կարող է կրել 150-կիլոգրամանոց մարտագլխիկ: Դա մոտավորապես եռակի ծանր է իրանական Shahed տխրահռչակ անօդաչու թռչող սարքերի պայթուցիկ լիցքից, որոնք բազմաթիվ ուկրաինացի քաղաքացիական անձանց են սպանել 2022-ին Ռուսաստանի կողմից առաջին անգամ կիրառվելուց հետո:

2
Fath-360 հրթիռը 2022 թվականի սեպտեմբերին Թեհրանում զորահանդեսի ժամանակ
Հրթիռները թաքցված են քաղաքացիական ավտոմեքենայի նմանվող բեռնատարում, ինչը դժվարացնում է դրա հայտնաբերումը երկնքից: Fath-360 հրթիռների հարվածի հարաբերական անճշտության տրամագիծը շուրջ 30 մետր է, ինչը նշանակում է, որ հավանական է դրանց օգտագործումը մեծ մակերեսով անշարժ թիրախների դեմ, ինչպիսին են, օրինակ շինությունները կամ ենթակառուցվածքները:

3
Իրանական արտադրության Shahed անօդաչու թռչող սարքի խոցումը Կիևի երկնքում 2023 թվականի մայիսին
Մոտ 5 000 կիլոմետր/ժամ առավելագույն արագությամբ Fath-360-ը անհամեմատ ավելի դժվար է որսալ, քան օդանավի նմանվող Shahed դրոնները: Սակայն հրթիռի փոքր՝ 120կմ հեռահարությունը նշանակում է, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել միայն ճակատային գծերին մոտ շրջանների համար:

4
Իրանի զինված ուժերի հրամանատար գեներալ մայոր Մոհամադ Բաղերին օգոստոսի 5-ին Թեհրանում հանդիպում է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ
Ռուսաստանի և Իրանի բարձրագույն ռազմական պաշտոնյաների այս հանդիպումից հետո հայտնվեցին հաղորդումներ, որ Թեհրանը ռուս զինվորների համար իրանական հթրիռների օգտագործման վարժանքներ է անցկացնում: