Մատչելիության հղումներ

Փետրվարի 24-ից դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով


Դպրոց Հայաստանում
Դպրոց Հայաստանում

Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով, հայտնում է Կրթության և գիտության նախարարությունը:

Փետրվարի 21-ին դասերը չեղարկվել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG