Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունը:
«Մինչ Վաշինգտոնի վարչակազմը ծավալում է իր աշխատանքը, շատ տարբեր հաղորդակցություններ են առաջանում, և այդ հաղորդակցություններն իրականացվում են տարբեր ուղիներով, և, իհարկե, այդ բազմաթիվ հաղորդակցությունների ֆոնին՝ ես անձամբ կարող եմ ինչ-որ բան չիմանալ, ինչ-որ բանի մասին տեղյակ չլինել։ Այդ պատճառով տվյալ դեպքում ես չեմ կարող դա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել», - ասել է նա «Интерфакс»-ին:
Այն մասին, որ Թրամփը հեռախոսով զրուցել է ռուս գործընկերոջ հետ Ուկրաինայում հակամարտության ավարտի վերաբերյալ, այսօր ավելի վաղ հայտնել էր New York Post-ը: