Մատչելիության հղումներ

Պեսկով. Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են հանձնարարել սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները

Լրացված

Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը:

«Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլից հայտնել են նաև, երկու երկրների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չի եղել։

Դիմտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է խումբ ստեղծել՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ համար, այդ թվում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նա նշել էլ, որ կազմի վերաբերյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։

Թրամփը նախօրեին Պուտինի հետ զրույցից հետո ընդգծել էր, որ ինքը և Ռուսաստանի նախագահը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG