Ադրբեջանցի իրավապաշտպանները երկրի քաղբանտարկյալների նոր թիվ են հրապարակել՝ 357։
«Հանուն Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության» իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ միայն վերջին երկու ամսվա ընթացքում ճաղերի ետևում է հայտնվել 26 լրագրող, ընդդիմադիր գործիչ, ակտիվիստ:
Ադրբեջանական աղբյուրների համաձայն, քաղբանտարկյալների ներկայիս թիվն աննախադեպ է նույնիսկ բռնապետական կառավարման հարուստ պատմություն ունեցող այդ երկրի համար:
Պաշտոնական Բաքուն հերքում է քաղբանտարկյալների առկայությունը երկրում, հայտարարելով, թե տասնյակ լրագրողները, իշխանությունների քննադատները ճաղերի ետևում են հայտնվել հանցագործություններ կատարելու, այլ ոչ թե քաղաքական կամ լրագրողական գործունեության համար։