Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ամերիկյան բանտից ռուսաստանցի է ազատ արձակվել»


«Ռուսաստանյան կալանավայրից ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելի ազատ արձակմանն ի պատասխան Վաշինգտոնը ազատ է արձակել ամերիկյան բանտում պահվող Ռուսաստանի քաղաքացիներից մեկին», - այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Պեկովի խոսքով՝ ռուսաստանցին հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին, որից հետո միայն Մոսկվան կբացահայտի նրա ինքնությունը։

Նախօրեին Մոսկվայի կողմից ազատ էր արձակվել 14 տարվա ազատազրկման դատապարտված ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելը:

Նա ձերբակալվել է ռուսական ոստիկանության կողմից 2021 թվականին Մոսկվա ժամանելուն պես՝ բժշկական մարիխուանա պահելու համար, որն ըստ նրա, նշանակվել էր մեջքի վիրահատությունից հետո: Ֆոգելը մեկ տարի անց դատապարտվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG