Մատչելիության հղումներ

Ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելն ազատ է արձակվել ռուսական բանտից՝ «փոխանակման» միջոցով


Ամերիկացի ուսուցիչը, որը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել մարիխուանա պահելու մեղադրանքով, ազատ է արձակվել փոխանակման արդյունքում, ասվում է Սպիտակ տան փետրվարի 11-ի հայտարարության մեջ:

Մարկ Ֆոգելը ձերբակալվել է ռուսական ոստիկանության կողմից 2021 թվականին Մոսկվա ժամանելուն պես՝ բժշկական մարիխուանա պահելու համար, որն ըստ նրա, նշանակվել էր մեջքի վիրահատությունից հետո: Ֆոգելը մեկ տարի անց դատապարտվել էր:

«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել են, որ պարոն Ուիթքոֆը լքում է Ռուսաստանի օդային տարածքը Մարկ Ֆոգելի հետ: Նախագահ Թրամփը, Սթիվ Ուիթքոֆը և նախագահի խորհրդականները բանակցել են մի փոխանակման շուրջ, որը ռուսների կողմից բարի կամքի դրսևորում է և նշան է, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ՝ դադարեցնելու դաժան և սարսափելի պատերազմն Ուկրաինայում», - ասվում է հաղորդագրության մեջ:

Սպիտակ տունը չի հայտնել, թե ում է ազատ արձակել Ֆոգելի դիմաց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG