Մատչելիության հղումներ

Էջմիածնից 6 հոգի բերման է ենթարկվել՝ զենք–զինամթերք պահելու կասկածանքով


Էջմիածնից 6 հոգի բերման է ենթարկվել՝ զենք–զինամթերք պահելու կասկածանքով, «Ազատության»-ը հայտնեցին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։

Ավելի վաղ «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջը հաղորդել էր, որ իրենց տեղեկություններով՝ «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող վարչապետ Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:

Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները, հայտնել էին շարժման ֆեյսբուքյան էջում։

Վաղարշապատի ավագանու «Էջմիածին» դաշինքը իր աջակցությունն է հայտնել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։

XS
SM
MD
LG