Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան):
Ըստ վարչապետի մամուլի խոսնակի՝ Փաշինյանը կհանդիպի Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին։
Հռոմի Պապն այս տարվա մարտին Հայաստանին և Ադրբեջանին երկխոսությունը շարունակելու կոչ էր արել, ավելի վաղ էլ՝ Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, երկու երկրների իշխանություններին խաղաղության պայմանագիր ստորագրելու կոչ էր արել։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարված իրավիճակը մտահոգիչ է: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում կողմերին խաղաղության պայմանագիր ստորագրել», - հայտարարել էր Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։