Մատչելիության հղումներ

Հռոմի Պապը Սուրբ Աթոռի բարձր պարգև է շնորհել Հայաստանի վարչապետին


Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև կապերի ամրապնդմանը նպաստելու համար, Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Աթոռի բարձրագույն պարգևներից` Պիոս 9-րդ պապի Ասպետական Մեծ Խաչ շքանշան է շնորհել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Շքանշանն այսօր վարչապետին է հանձնել Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բետանկուրը, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի համար և ընդգծել ՀՀ կառավարության շահագրգռվածությունը` հետևողականորեն զարգացնելու կապերը Սուրբ Աթոռի հետ: Փաշինյանն արքեպիսկոպոսին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG