Կաթոլիկ եկեղեցու հովվապետ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում խաղաղության պայմանագիր ստորագրել։ Այս մասին Հռոմի պապը հայտարարել է այսօր Վատիկանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա լարված իրավիճակը մտահոգիչ է: Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում կողմերին խաղաղության պայմանագիր ստորագրել», - հայտարարել է Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը։
Vatican News պաշտոնական գործակալության հայալեզու կայքի փոխանցմամբ՝ Ֆրանցիսկոսը խոսել է նաև արցախահայերի հայրենիք՝ օրինական և անվտանգ վերադարձի մասին։