Մատչելիության հղումներ

Փարիզը Կիևին Rafale կործանիչներ ու այլ սարքավորումներ կմատակարարի 10 տարվա ընթացքում


Ֆրանսիան Ուկրաինային մինչև 100 Rafale կործանիչ, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգեր ու ռազմական այլ սարքավորումներ կմատակարարի առաջիկա տասը տարվա ընթացքում: Համաձայնագիրը ստորագրվել է այսօր՝ նախագահ Զելենսկու՝ Փարիզ կատարած այցի ժամանակ։

Սա պատմական գործարք է, նախագահ Մակրոնի հետ հանդիպումից առաջ գրել էր Վլադիմիր Զելենսկին X-ում։ Նպատակն է «հնարավորություն տալ ձեռք բերել համակարգերը, որոնք անհրաժեշտ են Կիևին ռուսական ագրեսիային դիմակայելու համար», «Ֆրանս պրես»-ին ասել է Ելիսեյան պալատի աղբյուրը՝ անանուն մնալու պայմանով։

XS
SM
MD
LG