Մատչելիության հղումներ

ՌԴ-ն նախկին վարչապետ Կասյանովին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» ցուցակում


Ռուսաստանի ֆինանսական վերահսկիչ մարմինը նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովին և տնտեսագետ Սերգեյ Գուրիևին ներառել է «ծայրահեղականների և ահաբեկիչների» իր ցուցակում:

Կասյանովը 2000-2004 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը։ 2005 թվականից անցել է ընդդիմության շարքերը:

Forbes հանդեսը 2017-ին Կասյանովին անվանել է «արդի Ռուսաստանի պատմության ամենաարդյունավետ վարչապետերից մեկը»:

Կասյանովը ղեկավարել է «Ժողովրդական ազատություն» կուսակցությունը և Ռուսաստանի ժողովրդական-դեմոկրատական միությունը:

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից հետո Միխայիլ Կասյանովը լքել է հայրենիքը: Ավելի վաղ՝ 2023 թվականի նոյեմբերին, Ռուսաստանը Կասյանովին հայտարարել էր «օտարերկրյա գործակալ»։

Գուրիևը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախկին գլխավոր տնտեսագետն է, որն այժմ զբաղեցնում է Լոնդոնի բիզնես դպրոցի դեկանի պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG