Մատչելիության հղումներ

Փարաքարի փրայմըրիզում հաղթեց ամիսներ առաջ հրաժարական ներկայացրած համայնքապետը


Լյուդվիգ Գյուլնազարյան
Լյուդվիգ Գյուլնազարյան

Փարաքարում անցակցվող փրայմըրիզի՝ նախնական ընտրության արդյունքով համայնքի ղեկավարի պաշտոնակատար է ընտրվել նախկին համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը․ նա հավաքել է 594 քվե։

Ստացած ձայների քանակով նրան հաջորդող թեկնածուներն են Գոռ Սարիբեկյան՝ 180 ձայնով, Արփինե Առաքելյանը՝ 89 ձայնով, Մհեր Հարությունյանը՝ 30, Կարեն Երեմյանը՝ 29 Արման Մնացականյանը՝ 27 ձայնով։

Փրայմըրիզի արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ն ամփոփում էր ուղիղ եթերում։

Դեռ դեկտեմբերի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փրայմըրիզի արդյունքով ամենաշատ ձայները հավաքած թեկնածուն կգլխավորի ՔՊ-ի ցուցակն արտահերթ ընտրություններում, որ տեղի կունենան մարտի վերջին։

Հունվարի սկզբին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում էին հաստատվել թեկնածուները։ Վեցից հինգը վարչապետ Փաշինյանի ղեկավարած կուսակցությունից էին, մեկն էր անկուսակցական։ Լյուդվիգ Գյուլնազարյանը նոյեմբերի 18-ին էր հրաժարական տվել կրիմինալ պատմության մեջ հայտնվելու պատճառով. Երևանում սպանություն էր եղել, նա էլ էր դեպքի վայրում եղել ու ոտքից վիրավորվել։

Առավել մանրամասն տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG