Մատչելիության հղումներ

Ուկրաինայում վիրավորված հարյուրավոր ռուս զինվորականներ անվճար բուժում են ստանում Հյուսիսային Կորեայում


Ուկրաինայում վիրավորված հարյուրավոր ռուս զինվորականներ անվճար բուժում են ստանում Հյուսիսային Կորեայում, պետական «Ռոսիսսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորանը: Մանրամասներ, սակայն, նա չի ներկայացրել, թե քանի ռուս է հոսպիտալացվել Հյուսիսային Կորեայում, ինչպես նաև չի նշել զոհերի կամ մահվան դեպքերի մասին:

Դիվանագետը նաև ասել է, որ Ուկրաինայում սպանված ռուս զինվորների որոշ երեխաներ ուղարկվել են Հյուսիսային Կորեա արձակուրդներն անցկացնելու:

Արևմտյան հետախուզությունը հայտնել է, որ Ռուսաստանը միլիոնավոր հրետանային արկեր է գնում Հյուսիսային Կորեայից։

Անցյալ աշնանը հյուսիսկորեացի զինվորները սկսեցին հայտնվել Ռուսաստանի սահմանի երկայնքով, հիմնականում Կուրսկի շրջանում։ Նոյեմբերին նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ստորագրեցին ռազմավարական գործընկերության պայմանագիր՝ խորացնելով իրենց տնտեսական և քաղաքական կապերը։

Արևմտյան և ուկրաինացի պաշտոնյաները հայտարարել են, որ 10,000-ից մինչև 12,000 հյուսիսկորեացի զինվորներ են տեղակայվել Կուրսկի շրջանում։ Ուկրաինական զորքերը գերիներ են վերցրել, հստակ թիվը, սակայն, չի հրապարակվում։

XS
SM
MD
LG