Հյուսիսային Կորեայի հրթիռները շատ ավելի ճշգրիտ են դարձել Ուկրաինայի դեմ պատերազմում Փհենյանի մասնակցության շնորհիվ, այս մասին գրում է Reuters-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Ուկրաինայի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ զինվորականներ, ասել են, որ 2024 թվականի դեկտեմբերից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ուղղությամբ արձակված հյուսիսկորեական հրթիռների ճշգրտությունը հասել է թիրախներից 50-100 մետրի: Սա վկայում է այն մասին, որ Փհենյանը հաջողությամբ օգտագործում է մարտադաշտը՝ իր հրթիռային տեխնոլոգիան փորձարկելու համար:
Նախկինում հյուսիսկորեական հրթիռների ճշգրտությունը տատանվում էր մեկից երեք կիլոմետրի սահմաններում։ Սպառազինությունների փորձագետ Յանգ Վուկի համոզմամբ՝ հյուսիսկորեական հրթիռների կատարելագործումը սպառնալիք է Հարավային Կորեային, Ճապոնիային և ԱՄՆ-ին։ Բացի այդ, ըստ փորձագետի, Հյուսիսային Կորեան կարող է վաճառել իր արդիականացված զենքերը «ձախողված» պետություններին կամ զինված խմբավորումներին։
Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հյուսիսկորեական հրթիռներ է կիրառում 2023 թվականից ի վեր՝ ուկրաինական աղբյուրների տվյալներով մինչ օրս արձակելով արձակելով 100 հրթիռ։
Մասնագետների գնահատականներով՝ հյուսիսկորեական հրթիռները կրում են մինչև մեկ տոննա կշռող մեծ մարտագլխիկ և կարող են խոցել մինչև 800 կմ հեռավորության վրա գտնվող թիրախ։