Մատչելիության հղումներ

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա


Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը փետրվարի 13-ից 22-ը կայցելի Գերմանիա, Բելգիա և Ուկրաինա՝ Ուկրաինայում ուժեղ դիրքերից խաղաղություն ապահովելու և Ամերիկայի ազգային անվտանգության շահերը պաշտպանելու նախագահ Թրամփի նպատակին հասնելու համար, ասված է Պետդեպի հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ նախագահի հատուկ բանագնաց Քելլոգը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին և կայցելի ՆԱՏՕ-ի ու ԵՄ կենտրոնակայան Բրյուսել, որտեղ կհանդիպի դաշնակիցների ու գործընկերների հետ ողջ Եվրոպայից, ովքեր պատրաստ են աշխատել Միացյալ Նահանգների հետ՝ վերջ դնելու Ուկրաինայում հակամարտությանը և վերականգնելու կայունությունը Եվրոպայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG