Ուկրաինական Դնեպր, Խարկով և Կրամատորսկ քաղաքներում երեկ ուշ երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, վնասվել են բազմաթիվ բնակելի շենքեր, հայտնում են տեղի պաշտոնյաները:
Դնեպրոպետրովսկի նահանգապետ Սերխի Լիսակի խոսքով՝ «Դնեպրն ամենաշատն է տուժել գիշերվա ռուսական հարձակումից, որի հետևանքով առնվազն 15 մարդ է վիրավորվել»։
Ռուսական անօդաչու սարքերը հարվածել են նաև Ուկրաինայի երկրորդ խոշոր քաղաքին՝ Խարկովին, ինչպես նաև Կրամատորսկին։
Տեղի իշխանությունների փոխանցմամբ, Խարկովում ավելի քան 20 պայթյուն է հնչել, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ վիրավորվել է: Եվս հինգը վիրավորվել են Դոնեցկի մարզի Կրամատորսկում։