Մատչելիության հղումներ

ՌԴ-ն փաստացի հարձակում է սկսել Սումիի և Խարկովի շրջանների վրա․ Սիրսկի


Խարկովը հարվածներից հետո, 9-ը ապրիլի, 2025թ․
Խարկովը հարվածներից հետո, 9-ը ապրիլի, 2025թ․

Ռուսաստանը փաստացի հարձակում է սկսել Ուկրաինայի Սումիի և Խարկովի շրջանների վրա, ինչի մասին ավելի վաղ նախազգուշացրել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, LB.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։

Սիրսկիի խոսքով՝ վերջին օրերին հիմնական ուղղություններով ռուսական զորքերի հարձակողական գործողությունները գրեթե կրկնապատկվել են, մշտապես աճում է նաև Ուկրաինայում պատերազմող ռուսական զորքի թիվը։

Ուկրաինական բանակի ղեկավարը փաստել է՝ վերջին շրջանում ԱՄՆ-ի աջակցությունը նվազել է, զենքի հիմնական մատակարարումները գալիս են Եվրամիության երկրներից։ Միաժամանակ, ըստ Սիրսկիի, զարգանում է Ուկրաինայի ռազմական արդյունաբերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG