Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով Լոնդոնում հանդիպումը չեղարկվել է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ուկրաինական պատերազմը դադարեցնելու օրակարգով այսօր Լոնդոնում Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև նախատեսված հանդիպումը չեղարկվել է:

Հայտարարությունը տարածվել է բանակցությունների մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ՝ Ուկրաինայի արտգործնախարարի ժամանումից հետո, ով ևս պետք է մասնակցեր հանդիպմանը։ Կողմերը միաժամանակ հայտարարել են, որ քննարկումները կշարունակվեն ավելի ցածր մակարդակով:

«Մենք դա դիտարկում ենք որպես ուկրաինացիների վրա ճնշման հավելյալ փորձ»,- «Ազատությանն» ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը՝ անանունության պայմանով, հավելելով՝ դրանով Վաշինգտոնն ակնարկում է՝ «կա՛մ համաձայնում եք մեր առաջարկին, կա՛մ մենք դուրս ենք գալիս բանակցություններից»։

Ըստ ամերիկյան Axios-ի՝ Վաշինգտոնը օրեր առաջ Փարիզում կայացած հանդիպմանը կարգավորման ծրագիր է ներկայացրել, որով հրադադարի շրջանակում Ուկրաինան պետք է Ռուսաստանի մաս ճանաչի գրավված տարածքները, այդ թվում՝ Ղրիմը:

Առավել մանրամասն՝ այստեղ

XS
SM
MD
LG