Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում աշխատողներին տեղափոխող ավտոբուսի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է առնվազն ինը մարդ, տասնյակները վիրավորվել են, հայտնել է նահանգապետը:
«Վիրավորների թիվն անընդհատ աճում է»,-գրել է նահանգապետ Սերգեյ Լիսակը:
Ռուսական կողմը հայտնում է, որ Բելգորոդի շրջանում հրետակոծության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել:
Հարձակումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և եվրոպական երկրների բանագնացները պետք է չորեքշաբթի օրը Բրիտանիայում բանակցությունների նոր փուլ անցկացնեն՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցը: