Մատչելիության հղումներ

Արևմուտքի և Ուկրաինայի ներկայացուցիչները կհանդիպեն՝ քննարկելու պատերազմը դադարեցնելու հարցը


ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները չորեքշաբթի օրը կհանդիպեն Լոնդոնում՝ քննարկելու Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու հարցը:

Բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը:

«Գնդակը ռուսական կողմում է ... Մենք միանշանակ աջակցում ենք նախագահ Թրամփի փորձերին՝ խաղաղություն հաստատելու և Ռուսաստանին ուղղված Ուկրաինայի կոչերին լիակատար հրադադարի մասին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:

Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չի մասնակցի Լոնդոնի բանակցություններին: Սակայն, ինչպես հայտնել են Սպիտակ տնից, Մոսկվայի հետ Վաշինգտոնի դիվանագիտության զուգահեռ ճանապարհին նա այս շաբաթ Ռուսաստանում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Լոնդոնի հանդիպումը նախորդ շաբաթ Փարիզում կայացած նմանատիպ հանդիպման շարունակությունն է, որի ընթացքում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները քննարկել էին խաղաղության հասնելու ուղիները:

XS
SM
MD
LG