Երեք տարվա պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի ավելի քան 500 միլիարդ եվրո, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։ Նշվում է, որ այս թիվը հրապարակելիս հենվել են Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի և Եվրահանձնաժողովի հաշվարկների վրա։
Կազմակերպությունները Ուկրաինայի կառավարության հետ համատեղ հետազոտություն են հրապարակել։ Փորձագետների տվյալներով՝ Ուկրաինայում վնասվել կամ ավերվել է բնակելի շենքերի 13 տոկոսը։ Միայն փլատակների մաքրման և հեռացման համար կպահանջվի առնվազն 12,6 միլիարդ եվրո։ Իսկ բնակարանային ֆոնդի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 84 մլրդ եվրո։
Ուկրաինայի կառավարությունն առաջարկում է երկիրը վերականգնել՝ օգտագործելով Եվրոպայում սառեցված ռուսական ակտիվները։