Մատչելիության հղումներ

Ուկրաինան «ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ»․ Ռուբիո


Ռուսաստանի հետ պատերազմին վերջ դնելու որևէ գործարքի շրջանակներում Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությունը։

Ռուբիոն ելույթ է ունեցել Սաուդյան Արաբիայի Ջիդդա մեկնելուց առաջ, որտեղ այսօր ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների բանակցություններն են նախատեսված։

Պետդեպարտամենտի ղեկավարը նաև ասել է, որ Ռուսաստանը նույնպես ստիպված կլինի «դժվար որոշումներ» կայացնել՝ պատերազմն ավարտելու կամ գոնե «կանգնեցնելու» համար, գրում է NYT-ը՝ նշելով, որ Ռուբիոն միևնույն ժամանակ հրաժարվել է խաղաղության հավանական ծրագիրը ներկայացնել։

«Կարծում եմ, երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի։ Ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինային շատ դժվար կլինի ցանկացած ողջամիտ ժամանակահատվածում ստիպել ռուսներին վերադառնալ 2014 թվականի դիրքերը», - ըստ NYT-ի՝ հայտարարել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նաև «հեռանկարային» է անվանել մասնակի հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկը, որի մասին ավելի վաղ գրել էր Financial Times-ը։

Նախօրեին FT գրեց, որ Կիևը պատրաստ է առաջարկել Ռուսաստանին՝ դադարեցնել հեռահար հրթիռներով ու ԱԹՍ-ներով հարվածները, ինչպես նաև մարտական գործողությունները Սև ծովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG