Ուկրաինան պատրաստ է Ադրբեջանից գազը հասցնել Եվրոպա, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Զելենսկին նշել է, որ հարցն անցած օրերին Դավոսում քննարկել է Ադրբեջանի նախագահի հետ:
«Մենք նրա հետ խոսել ենք, որպեսզի նա կարողանա արտահանել {Ուկրաինայի տարածքով}։ Նա արդեն իր գազը արտահանում է բազմաթիվ երկրներ։ Մենք կարող ենք օգտագործել նաև մեր ենթակառուցվածքները, եթե Արևելյան Եվրոպայում այլ երկրները նույնպես գազի կարիք ունեն, այլ ոչ թե ռուսական գազի»,- նախագահ Զելենսկու խոսքերն են մեջբերում ուկրաինական լրատվամիջոցները։
Ուկրաինայի նախագահը նաև շեշտել է, որ «հիանալի հարաբերություններ ունեն ադրբեջանցիների հետ», և «ուրախ կլինենք օգնել նրանց»: