Մատչելիության հղումներ

Նոր բախումներ՝ Սիրիայում


Արխիվ
Արխիվ

Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 10 վիրավորվել են վերջին երկու օրերին Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Հոմսում սկիզբ առած բախումների պատճառով։

Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով՝ իրադրությունը Հոմսի նահանգում սրվել է այն բանից հետո, երբ Զաիդան քաղաքում հայտնաբերվել են բեդուինական տոհմերից մեկին պատկանող ամուսնական զույգի մարմինները՝ բռնության հետքերով։ Սիրիայի պաշտոնական SANA գործակալության տեղեկություններով՝ սպանության վայրում «կրոնական բնույթի կոչեր են հայտնաբերվել»։

AP գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ սպանությունից հետո բեդուինների մի քանի խմբեր մուտք են գործել Հոմսի՝ ալավիներով բնակեցված թաղամասեր՝ բռնություններ կիրառելով տեղի բնակիչների նկատմամբ և հրկիզելով բնակելի տները։ Միայն կիրակի երեկոյան է Սիրիայի կառավարական ուժերին հաջողվել վերահսկողություն հաստատել ալավիներով բնակեցված թաղամասերի նկատմամբ։

Տեղական իշխանությունները քաղաքում նաև պարետային ժամ են հայտարարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG