Մատչելիության հղումներ

Բաքվում դատախազը պահանջում է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման


Բաքվում ընթացող դատավարության ընթացքում դատախազը պահանջել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց էր ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ, հայտնելով, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն:

Վարդանյանը նշել է, որ իր ելույթում պատրաստվում է ընդգծել՝ «տեղի ունեցողը չեմ ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չեմ մասնակցել արդարադատության իմիտացիային: Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով»։

«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում», - ընդգծել է Արցախի նախկին պետնախարարը:

Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու և իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ:

Բաքվում պահվող հայերի նկատմամբ դատերն ընթանում են անկախ լրատվամիջոցների ու միջազգային իրավապաշտպանների բացակայության պայմաններում:


Մանրամասները տե՛ս այստեղ


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG