ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իր ուժերն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ավելի քան 22 գործողություն են իրականացրել ու աջակցել, որոնց ընթացքում խմբավորման հինգ անդամներ սպանվել են, 19-ը՝ գերեվարվել:
Սիրիան վերջերս քաղաքական համագործակցության հռչակագիր է ստորագրել «Իսլամական պետության» դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի հետ և համազգային կանխարգելիչ գործողություններ է իրականացնում խմբավորման դեմ:
Գործողություններն իրականացվել են հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 6-ը, հայտնում է ԱՄՆ հրամանատարությունը։