Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդական առաքելության ուղեկցությամբ այցելել է սահմանամերձ շրջան։
Առաքելության X-ի էջում նշվում է, որ Վելդկամպին է ներկայացվել առաքելության գործունեությունն ու սահմանամերձ շրջանում պարեկության ընթացքում իրավիճակը։
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը մարտի 12-ին է ժամանել Երևան։ Նա երեկՀայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ նախ առաձին հանդիպում է ունեցել, ապա քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով, ավարտին Միրզոյանն ու Վելդկամպը հանդես են եկել համատեղ մամուլի ուսիլիսով։ Կասպար Վելդկամպը Երևանում հայտարարեց, որ խաղաղությունը Հարավային Կովկասում շատ կարևոր է Եվրոպայի համար՝ նշելով, որ Նիդերլանդները նաև հայ-թուրքական կարգավորումն է սատարում: