Ժամը 11:00-ի դրությամբ Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 8 հազար 100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28 տոկոսը, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Փարաքարի ավագանու ընտրություններին մասնակցել է 3 հազար 94 քաղաքացի կամ ընտրողների 14.76 տոկոսը:
Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 11 հազար194 ընտրող, որը ընտրողների 8.47 տոկոսն է կազմում:
Փարաքարում ընտրական իրավունք ունի 20 հազար 967 անձ, Գյումրիում՝ 111 հազար 236:
Գյումրիի ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Ապրելու երկիր»-ը, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, «Եվրադաշինք»-ը, «Դեմոկրատական այլընտրանք»-ը, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը և «Իմ հզոր համայնք»-ը:
Փարաքարի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ: Նրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Միասնություն» դաշինքը, «Ազգային առաջընթաց»-ը և «Կայունություն»-ը: