Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է կիրակի մեկնել Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այցի նպատակն է ամրապնդել կապերը Վաշինգտոնի հետ Գազայի պատերազմի պատճառով Սպիտակ տան նախկին վարչակազմի հետ լարվածությունից հետո:
«Այն որոշումները, որոնք մենք կայացրել ենք պատերազմի ժամանակ, արդեն փոխել են Մերձավոր Արևելքի դեմքը», - ասել է նա օդանավակայանում մեկնելուց առաջ, շարունակելով, - «Ես հավատում եմ, որ սերտորեն աշխատելով նախագահ Թրամփի հետ՝ մենք կարող ենք այն ավելի ու ավելի լավը դարձնել»:
Նեթանյահուն, որին ձերբակալելու համար Միջազգային քրեական դատարանը կալանքի օրդեր Է տվել Գազայում ռազմական հանցագործությունների մեղադրանքների պատճառով, լարված հարաբերություններ է ունեցել Թրամփի նախորդի՝ Ջո Բայդենի հետ և չի այցելել Սպիտակ տուն 2022 թվականի վերջին իր պաշտոնին վերադառնալուց ի վեր: