Մատչելիության հղումներ

Իսրայելցի պատանդների ազատ արձակումը շարունակվում է


Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումը շարունակում է ազատ արձակել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պատանդառված իսրայելցիներին։ Խմբավորման զինյալներն այսօր ազատ են արձակել ևս երեք իսրայելցիների՝ Օֆեր Կալդերոնին, Յարդեն Բիբասին և Կիտ Սիգալին։ Վերջինն իսրայելական քաղաքացիությունից բացի նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Հունվարի կեսերին Քաթարի և ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, պատանդների հերթական խմբի ազատ արձակմանն ի պատասխան, Իսրայելը Պաղեստինի ինքնավարությանն է փոխանցել իր բանտերում պահվող 182 արաբ բանտարկյալներին։ Նրանց առաջին խումբն արդեն իսկ ժամանել է Պաղեստինի ինքնավարության վարչական կենտրոն Ռամալա քաղաք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG