«Համաս»-ի զինված թևը՝ «Ալ-Կասամի բրիգադը», հինգշաբթի հաստատել է իր ռազմական առաջնորդ Մոհամեդ Դեիֆի և ռազմական հրամանատարի տեղակալ Մարվան Իսայի մահը մարտում:
Օգոստոսին իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ Դեիֆը սպանվել է Գազայի Հան Յունիս շրջանում ավիահարվածի հետևանքով:
«Համաս»-ն ԱՄՆ-ում և ԵՄ-ում ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն:
Դեիֆը և Իսան, որին Իսրայելը նույնպես հայտարարել էր սպանված մարտին, ենթադրվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում «Համաս»-ի հարձակման կազմակերպիչներն են:
Դեիֆը երկարատև և գաղտնի կարիերա ուներ պաղեստինյան խմբավորման մեջ, և Իսրայելը տասնամյակներ շարունակ փնտրում էր նրան:
«Ալ-Քասամի բրիգադները» նաև հայտարարել են իրենց գլխավոր ռազմական խորհրդի երեք այլ բարձրաստիճան անդամների մահվան մասին, ասել է խմբավորման ներկայացուցիչն իր ձայնագրված ելույթում: