ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ երեքշաբթի օրը զրուցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ, և նրանց զրույցը հիմնականում կենտրոնացած է եղել առևտրի վրա:
Թրամփը հավելել է, որ էներգետիկան նույնպես քննարկման մաս է կազմել՝ ասելով, որ Մոդին հավաստիացրել է իրեն, որ Հնդկաստանը կսահմանափակի Ռուսաստանից նավթի գնումները:
«Նա չի պատրաստվում Ռուսաստանից շատ նավթ գնել։ Նա, ինչպես և ես, ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի», - ասել Է Թրամփը։