Մատչելիության հղումներ

Մեկնարկել են Ադրբեջան-ԱՄԷ համատեղ զորավարժությունները


Արխիվ
Արխիվ

Ադրբեջանում նախօրեին մեկնարկել են այդ երկրի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում են երկու պետությունների զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Զորավարժությունների գլխավոր նպատակը երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումներում ծառայող զինվորականների միջև համագործակցության խորացումն է, գործնական կարողությունների կատարելագործումը և զինծառայողների արհեստավարժության խորացումը»,-զորախաղերի բացմանը հայտարարել է Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալեփեր Ջահանգիրովը։

APA գործակալության փոխանցմամբ՝ «Անկոտրում գործընկերություն 2025» անվանումը կրող զորավարժություններում հատուկ ջոկատայիններից բացի, ներգրավված են մի քանի միավոր զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG