Մատչելիության հղումներ

Մոսկվայի համար անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր․ Պեսկով


Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Մոսկվան մտահոգությամբ է հետևում Մեծ Բրիտանիայի վարչապետի հայտարարություններին, այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն՝ ընդգծելով, որ անընդունելի է Ուկրաինա զորքեր ուղարկելու բրիտանական ցանկացած ծրագիր։

«Առաջարկն անընդունելի է, քանի որ դրանում կներգրավվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի ուժեր և հետևաբար Ռուսաստանի սեփական անվտանգության համար հետևանքներ կունենան», - հայտարարել է Պոսկովը։

Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ պատրաստ է զորքեր տեղակայել Ուկրաինայում։ Ռուս-ամերիկյան բանակցություններից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան «ուղղակի սպառնալիք» է համարում Ուկրաինայում ՆԱՏՕ-ի անդամ զորքերի տեղակայման գաղափարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG