Մատչելիության հղումներ

Մոսկվան և Մերձմոսկովյան շրջանը կրկին ԱԹՍ հարձակման են ենթարկվել


ԱԹՍ հարձակումից վնասված բնակարան Մերձմոսկովյան շրջանում, 11-ը մարտի, 2025թ․
ԱԹՍ հարձակումից վնասված բնակարան Մերձմոսկովյան շրջանում, 11-ը մարտի, 2025թ․

Մոսկվան և Մերձմոսկովյան շրջանը մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ ԱԹՍ հարձակման են ենթարկվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հաղորդել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը մայրաքաղաքի ուղղությամբ թռչող չորս ԱԹՍ են ոչնչացրել, բեկորների անկման վայրում Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետներն են աշխատում։

Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։

Ռուսական կողմը մարտի 11-ին ևս հաղորդել էր Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման ու երեք զոհի մասին։ Ռուսաստանի չորս օդանավակայաններ ժամանակավորապես դադարեցրել էին աշխատանքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այդ օրը հաղորդեց, որ ընդհանուր առմամբ 343 անօդաչու է խոցվել Ռուսաստանի օդում, դրանցից 91-ը՝ մայրաքաղաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG