Մատչելիության հղումներ

Միրզոյանն Ադրբեջանի ու Վրաստանի պաշտոնակիցների հետ Անթալիայում քննարկման կմասնակցի


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ապրիլի 12-ին Ադրբեջանի և Վրաստանի պաշտոնակիցների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում է ԱԳՆ խոսնակը:

ԱԳՆ-ից ավելի վաղ տեղեկացրել էին, որ ապրիլի 11-12-ին Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Նշել էին, որ նախարարն աշխատանքային այցի շրջանակներում նաև երկկողմ հանդիպումներ կունենա:

Դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 10-13-ը Անթալիա է գործուղվում նաև խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

2024-ի մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն ու Ռուբեն Ռուբինյանը բանավիճեցին ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։

Հենց այս ֆորումի շրջանակներում էր նաև, որ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկեց Ռուբեն Ռուբինյանին «հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG