Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կայցելի Թուրքիա։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Բայրամովը կմասնակցի ապրիլի 11-ից 13-ն անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումին։
Ֆորումին մասնակցելու նպատակով Աթալի է մեկնում նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հայկական կողմը հաղորդել է, որ Միրզոյանը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա՝ չմանրամասնելով արդյո՞ք նախատեսված է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Բաքուն ևս Միրզոյան-Բայրամով երկկողմ հավանական հանդիման մասին չի հաղորդել։
Մարտի 12-ին Անթալիա կմեկնի նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հայկական կողմի փոխանցմամբ, Միրզոյանի հետ Անթալիա է մեկնում խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
2024-ի մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն ու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը բանավիճեցին ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։
Հենց այս ֆորումի շրջանակներում էր նաև, որ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկեց Ռուբեն Ռուբինյանին «հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական»։