Մատչելիության հղումներ

Միրզոյանը և Ռուբինյանը կմեկնեն Անթալիա


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան, արխիվ

Ապրիլի 11-12-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Նշվում է, որ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակներում նաև երկկողմ հանդիպումներ կունենա: Թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, Արտգործնախարարությունը չի մանրամասնում։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու նպատակով ապրիլի 10-13-ը Անթալիա է գործուղվում խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար Անթալիա է մեկնում նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

2024-ի մարտին Անթալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևն ու Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը բանավիճեցին ՀՀ Սահմանադրության ու սպառազինության գնումների հարցերի շուրջ։

Հենց այս ֆորումի շրջանակներում էր նաև, որ թուրքական կողմի բանագնաց Սերդար Քըլըչն առաջարկեց Ռուբեն Ռուբինյանին «հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում, և այդ իրադարձությունը դարձնել պատմական»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG