Մատչելիության հղումներ

Մերձավանում կրակոցների դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ


Վայրը, որտեղ կրակոցներ էին հնչել, Մերձավան, Արմավիրի մարզ, 5-ը փետրվարի, 2025թ.
Վայրը, որտեղ կրակոցներ էին հնչել, Մերձավան, Արմավիրի մարզ, 5-ը փետրվարի, 2025թ.

Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ, որոնցից 3-ը ձերբակալված են, «Ազատությանը» հայտնեց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Նախաքննությունը շարունակվում է:

Կոմիտեից հերքեցին տեղեկությունը, թե մեղադրանք է առաջադրվել նաև Մերձավանի ղեկավար Մհեր Ախտոյանին: Մեկ մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը հենց Ախտոյանի տան մոտ էր տեղի ունեցել: Հնչած կրակոցների հետևանքով մեկ մարդ զոհվել է:

Մհեր Ախտոյանի եղբայրը, որը իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով ապագանու անդամ է Փարաքարում, երեկ հաստատել էր, որ սպանվածը իրենց հորաքրոջ որդին է՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։

XS
SM
MD
LG