Կրակոցներ՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան դիմաց: Մեկ հոգի վիրավոր է, մեկ անձ՝ մահացած:
Քննչականի խոսնակ Կիմա Ավդալյանն «Ազատությանը» հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) 1-ին մասով, 335-րդ հոդվածով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) և 297-րդ հոդվածի (խուլիգանությունը) 3-րդ մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով:
ՔԿ խոսնակը հայտնեց, որ երկու անձ ձերբակալվել է: Քննչականից, սակայն, չեն հայտնում, թե ովքեր են:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: