Մատչելիության հղումներ

Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար


Լուսանկարը՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջի
Լուսանկարը՝ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության ֆեյսբուքյան էջի

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կիրակի օրն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։

Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարի դիմավորման արարողությանը ներկա էին Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Տեր Աղան վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ Տեր Սամվել ծայրագույն վարդապետ Աղոյանը:

ԱՄՆ պետքարտուղարի այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԱՄՆ պետքարտուղարը փետրվարի 15-ի ուշ երեկոյան է ժամանել Իսրայել: Սա նրա առաջին շրջագայությունն էր Մերձավոր Արևելք անցյալ ամիս Նահանգների գլխավոր դիվանագետի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ռուբիոն նախօրեին Իրանի և Գազայի հարցով բանակցություններ է վարել իսրայելցի պաշտոնյաների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG