Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և ԱՄԷ


Պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 13-ին կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որտեղ նա միջազգային գործընկերների հետ կքննարկի ԱՄՆ-ի մի շարք առաջնահերթություններ:

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ՝ Մյունխենում գտնվող քարտուղար Ռուբիոն կմասնակցի նաև G7-ի արտգործնախարարների հանդիպմանը։

Այնուհետև նա, ըստ հաղորդագրության, փետրվարի 15-18-ը կմեկնի Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ:

«Ուղևորությունը կկենտրոնանա «Համաս»-ի գերությունից ամերիկացի և մյուս բոլոր պատանդների ազատագրման, Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի II փուլին անցնելու և Իրանի ռեժիմի և նրա վստահված անձանց ապակայունացնող գործողությունների դեմ պայքարի վրա», - նշված է հայտարարությունում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իսրայելը Գազայի հատվածը կփոխանցի Միացյալ Նահանգներին ռազմական գործողությունների ավարտից հետո, իսկ այդ ընթացքում Գազայի բնակչությունը կտեղափոխվի այլ վայրեր: Սա նշանակում է, նրա խոսքով, ԱՄՆ-ը ներկա չի լինի Գազայի հատվածում իրադարձություններին այս փուլում։

Հունվարի 25-ին Թրամփն առաջին անգամ Եգիպտոսին և Հորդանանին առաջարկել է Գազայից ընդունել պաղեստինցիներին:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդելաթին հայտարարել էր, որ արաբական պետությունները մերժում են Գազայից պաղեստինցիներին վերաբնակեցնելու և անկլավի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ նախագահի ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG